Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-07-ից մինչև 2025-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Հոդված 8. Պրոբացիայի ծառայողների կոչումները

գործել է մինչև 2025-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 8. Պրոբացիայի ծառայողների կոչումները

1. Պրոբացիայի ծառայողներին շնորհվում են հետևյալ կոչումները.

1) արդարադատության գնդապետ.

2) արդարադատության փոխգնդապետ.

3) արդարադատության մայոր.

4) արդարադատության կապիտան.

5) արդարադատության ավագ լեյտենանտ.

6) արդարադատության լեյտենանտ:

2. Պրոբացիայի ծառայության պետին և նրա տեղակալներին կարող է շնորհվել արդարադատության գեներալ-մայորի բարձրագույն կոչումը: Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է վարչապետը՝ Նախարարի առաջարկությամբ:

3. Պրոբացիայի ծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կոչումները շնորհում է Պրոբացիայի ծառայության պետը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի:

6. Պրոբացիայի ծառայողը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար դատապարտվելու դեպքում դատապարտվելիս կարող է զրկվել Պրոբացիայի ծառայության կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։