Գլուխ 14 · ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 51. Ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու իրավունքը
Հոդված 51. Ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու իրավունքը
1. Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում:
2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և պրոբացիայի ծառայողի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
3. Պրոբացիայի ծառայողների կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանում է Կառավարությունը: