Հոդված 36. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 36. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ որպես խիստ կարգապահական տույժ կարող է կիրառվել նաև կոչումի իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ մեկ անգամ, կոչում շնորհած պաշտոնատար անձի կողմից:
3. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Պրոբացիայի ծառայության պետը:
4. Պրոբացիայի ծառայության պետի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է վարչապետը` սեփական նախաձեռնությամբ կամ Նախարարի միջնորդությամբ:
5. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Նախարարը` սեփական նախաձեռնությամբ կամ Պրոբացիայի ծառայության պետի միջնորդությամբ։