Հոդված 3. Պրոբացիայի ծառայության համակարգը
Հոդված 3. Պրոբացիայի ծառայության համակարգը
1. Պրոբացիայի ծառայությունը կազմված է կենտրոնական մարմնից և տարածքային մարմիններից: Կենտրոնական մարմինը բաղկացած է հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից: Տարածքային մարմինները գործում են բաժնի կարգավիճակով:
2. Պրոբացիան իրականացվում է կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական, այդ թվում՝ վերասոցիալականացման և վերականգնողական ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից:
3. Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, հաստիքացուցակը հաստատում է (օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն) համապատասխան մարմնի ղեկավարը (այսուհետ՝ Նախարար):
4. Պրոբացիայի ծառայության կենտրոնական և տարածքային մարմիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն անվանմամբ կլոր կնիք, միասնական նմուշի ձևաթղթեր, խորհրդանիշ և կարող են ունենալ անհատականացման այլ միջոցներ:
5. Պրոբացիայի ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կողմից օգտագործվող կնիքի, միասնական նմուշի ձևաթղթերի, խորհրդանիշի, անհատականացման այլ միջոցների նկարագիրը հաստատում է Նախարարը:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.24 ՀՕ-48-Ն)