Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմնում (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն) ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, այդ թվում՝ Պրոբացիայի ծառայության հիմնական սկզբունքները և խնդիրները, Պրոբացիայի ծառայություն անցնելու կարգը և Պրոբացիայի ծառայության պայմանները, Պրոբացիայի ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, պաշտոններն ու կոչումների, ծառայողների բարեվարքության համակարգի, Պրոբացիայի ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:
2. Պրոբացիայի ծառայություն անցնելու, իրականացնելու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, իսկ դրանցով կարգավորված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ: