Գլուխ 4 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ
Հոդված 15. Պրոբացիայի ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
Հոդված 15. Պրոբացիայի ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Պրոբացիայի ծառայության պաշտոնները, բացառությամբ Պրոբացիայի ծառայության պետի և նրա տեղակալների պաշտոնների, զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Պրոբացիայի ծառայողների առաջխաղացումը կատարվում է սույն օրենքով սահմանված մրցույթով:
3. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 13-րդ, 14-րդ և 34-րդ հոդվածների պահանջները: