Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-07-ից մինչև 2025-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

Հոդված 16. Պրոբացիայի ծառայողի երդումը

գործել է մինչև 2025-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 16. Պրոբացիայի ծառայողի երդումը

1. Պրոբացիայի ծառայությունում պրոբացիայի ծառայողի պաշտոնի նշանակվող անձինք (բացառությամբ առանց ընդհատման Պրոբացիայի ծառայության այլ պաշտոնի տեղափոխման, փոխադրման կամ առաջխաղացման դեպքերի) Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև Նախարարի սահմանած կարգով տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել պարտականություններս»:

2. Պրոբացիայի ծառայողը երդում տալիս է անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Պրոբացիայի ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահվում է նրա անձնական գործում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։