Գլուխ 9 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Հոդված 34. Պրոբացիայի ծառայողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում իր պաշտոնեական պարտականությունների կատարումից ժամանակավորապես ազատելը
Հոդված 34. Պրոբացիայի ծառայողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում իր պաշտոնեական պարտականությունների կատարումից ժամանակավորապես ազատելը
1. Պրոբացիայի ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել իր պաշտոնեական պարտականությունների կատարումից ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր: