Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-17-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 19 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 184. Հաշտարարության և հաշտարարի նշանակումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 184. Հաշտարարության և հաշտարարի նշանակումը

1. Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանը վարույթի ցանկացած փուլում կողմերին հաշտեցնելու նպատակով նրանց համաձայնությամբ կամ միջնորդությամբ իրավունք ունի նշանակելու արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:

2. Եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան չորս ժամ հաշտարարություն:

3. Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով:

4. Կողմերի միջնորդությամբ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելիս հաշտարարի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում հաշտարարի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պահանջագրում նշելով դատական գործի համարը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), կողմերի միջև առկա վեճի բնույթը, պահանջները, այլ անհրաժեշտ տվյալներ:

4.1. Հաշտարարն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի թեկնածություն ներկայացվելուց հետո կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ հաշտարար ընտրելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում հաշտարար նշանակելու մասին, որտեղ նշվում են գործին մասնակցող անձինք, կողմերի միջև առկա վեճի բնույթը, պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի անունը, այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի ժամանակը և վայրը, ինչպես նաև հաշտարարությունն առցանց իրականացնելու հնարավորության մասին։

6. Հաշտարարություն նշանակելու մասին որոշումը 10-օրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց և հաշտարարին:

7. Եթե կողմերից մեկը միջնորդում է հաշտարարությունն առցանց իրականացնելու վերաբերյալ, և մյուս կողմը չի առարկում, ապա հաշտարարությունը կարող է նշանակվել առցանց:

8. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայությունը նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով անտեսելու մասին կողմերի որոշման չկայացման դեպքում հաշտարարը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել դատարանին:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում դատարանը, ստուգելով «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայության հանգամանքը, տեղեկացումն ստանալու պահից եռօրյա ժամկետում հաշտարարի նոր թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն։ Նոր թեկնածուի ընտրությունն ու հաշտարարի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով:

(184-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.11.22 ՀՕ-436-Ն)

(16.11.22 ՀՕ-436-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։