Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-17-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-08-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 41 · (գլուխը խմբ. 01.07.19 ՀՕ-102-Ն)

Հոդված 301. Պարզեցված վարույթը դադարեցնելը

գործել է մինչև 2025-08-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 301. Պարզեցված վարույթը դադարեցնելը

1. Եթե սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:

2. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-391-Ն)

(301-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-178-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-391-Ն)

(19.04.21 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.10.24 ՀՕ-391-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

&#9878Հոդված 302. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով եզրափակիչ դատական ակտը

1. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է նշում հայցվորի փաստարկները դատարանի պատճառաբանություն համարելու վերաբերյալ, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը:

2. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, հղում այն օրենքներին և այլ իրավական ակտերին, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս, ինչպես նաև գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը, եթե՝

1) գործի քննության ընթացքում հայցի դեմ ներկայացվել է առարկություն.

2) հայցը բավարարվել է մասնակի.

3) հայցը մերժվել է:

3. Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

4. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով կայացված հայցն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։