Հոդված 324. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու հիմքերը
Հոդված 324. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու հիմքերը
1. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարումը մերժվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)