Հոդված 276.3. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը
Հոդված 276.3. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է հիվանդության օջախի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Դիմումում նշվում են այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ տվյալ վայրը (տարածքը, շինությունը, բնակարանը և այլն), որտեղ պետք է իրականացվեն դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ, համարվում է հիվանդության օջախ:
3. Դիմումին կցվում են տվյալ տարածքի՝ հիվանդության օջախ լինելու փաստը հաստատող ապացույցներ:
4. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը: