Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-17-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 24 · ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 212. Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 212. Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը

1. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

&#9878Հոդված 213. Աշխատանքային վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները

1. Վիճարկվող անհատական իրավական ակտի կամ գործողության (անգործության) հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման, գործողության կատարման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի, իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

2. Պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

(213-րդ հոդվածը լրաց. 02.05.24 ՀՕ-222-Ն)

&#9878Հոդված 214. Վճիռ կայացնելիս հաշվի առնվող հանգամանքները

1. Վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաչելու համար:

2. Դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝

1) դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը կամ անհատական իրավական ակտը փոփոխելու, լուծելու, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, դրանից ազատելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը.

2) պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը կամ անհատական իրավական ակտը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, դրանից ազատելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի, իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի ներքին իրավական ակտով սահմանված կարգը։

3. Այն դեպքերում, երբ վիճարկվող անհատական իրավական ակտն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայությունը հաստատվելը բավարար է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:

(214-րդ հոդվածը լրաց. 02.05.24 ՀՕ-222-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։