ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ) ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 4 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
Հոդված 21. Կազմակերպությունը
Հոդված 21. Կազմակերպությունը
1. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ կազմակերպություններ են համարվում`
1) Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկները.
2) օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունները.
3) միջազգային կազմակերպությունները.
4) Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված մշտական հաստատությունները՝ անկախ Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով, որպես հարկ վճարող, հարկային մարմնում հաշվառված լինելու հանգամանքից.
5) ներդրումային ֆոնդերը: