Հոդված 356. Մասնագետի ներգրավումը
Հոդված 356. Մասնագետի ներգրավումը
1. Հարկային հսկողության իրականացման ընթացքում հարկային մարմինը կարող է ներգրավել մասնագետի:
2. Մասնագետը հարկային հսկողության արդյունքներով չշահագրգռված անձն է, որին հարկային մարմինը ներգրավում է իր նախաձեռնությամբ կամ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի միջնորդությամբ` գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում նրա մասնագիտական հմտությունները և գիտելիքներն օգտագործելով հարկային հսկողության միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով:
3. Մասնագետը պետք է տիրապետի բավարար մասնագիտական հմտությունների, գիտելիքների և ներկայացնի գրավոր մասնագիտական կարծիք, որը, սակայն, չի փոխարինում փորձագետի եզրակացությանը:
4. Մասնագետի ներգրավման և վարձատրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: