Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-03-17։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸԳլուխ 63 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 308. Հարկ վճարողների ցանկերի հրապարակումը

գործել է մինչև 2018-03-17Բացել ARLIS-ում

Հոդված 308. Հարկ վճարողների ցանկերի հրապարակումը

1. Հարկային մարմինը հարկ վճարողների իրազեկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է՝

1) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ը ներառյալ`

ա. հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը,

բ. աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած հարկ վճարողների ցանկերը,

գ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների ցանկերը,

դ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների ցանկերը,

ե. Օրենսգրքի 384-րդ հոդվածի համաձայն՝ գործունեությունը կասեցված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը,

զ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և հարկային տարվա սկզբից նրանց վճարած հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։