Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-03-17։Բացել գործող տեքստը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 82 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 450. Օրենսգրքի 5-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

գործել է մինչև 2018-03-17Բացել ARLIS-ում

Հոդված 450. Օրենսգրքի 5-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի՝ մեկից ավելի միասնական ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տուգանքը չի կիրառվում:

2. 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար ակցիզային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի հունվարի 20-ը ներառյալ, իսկ դեբետային գումարները հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով:

3. Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 22000 դրամի չափով, համարվում է Օրենսգրքի 92-րդ հոդվածի իմաստով ակցիզային հարկի հաշվանցվող (պակասեցվող) գումար և ներառվում է 2018 թվականի հունվար ամսվա հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումար, և Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշիվ: Սույն մասի կիրառությունն ապահովելու նպատակով հարկ վճարողները պարտավոր են հաշվառել 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դիզելային վառելիքի ապրանքային մնացորդները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ հարկային մարմնի հաստատած ձևին համապատասխան, ներկայացնել հարկային մարմին մինչև 2018 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

(450-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։