Հոդված 219. Կենսապաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը
Հոդված 219. Կենսապաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը
1. Անտառանյութի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա: Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:
2. Կենսապաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծավալները և Օրենսգրքի 208-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:
3. Բնօգտագործման վճար վճարող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք մինչև օրենքով սահմանված կենսապաշարների օգտագործումը հայտ են ներկայացնում համապատասխան բնապահպանական մարմին և վերջինիս կողմից այն բավարարվելու դեպքում իրականացնում են համապատասխան գործառույթ: Բնապահպանական մարմինը պատասխանատու է հետագայում հայտում նշված պայմանների և վճարման փաստը հաստատող անդորրագրի իսկության համար: Բնական պաշարների օտարման ու սպառման վայրում վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն ընտրանքային կարգով իրականացնում են հարկային մարմինները:
4. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի` սույն բաժնին համապատասխան հաշվարկված լինելը:
(219-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)