Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը
Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը
1. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության (բացառությամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը:
2. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի` առևտրական (առք ու վաճառքի) գործունեության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեության) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:
3. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ապրանքների առանձնացված հաշվառում:
(260-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-266-Ն օրենքի 72-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին)