Հոդված 258. Շրջանառության հարկի դրույքաչափերը
Հոդված 258. Շրջանառության հարկի դրույքաչափերը
1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները.
Եկամտի տեսակը Դրույքաչափը (տոկոս)
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների 5
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ 1.5
Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ 1.5
Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ 3.5
Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ 10
Նոտարական գործունեությունից ստացվող եկամուտներ 10
Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտներ 25
Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ 5
2. Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ սույն գլխում` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Սույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:
(258-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)
(258-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-266-Ն օրենքի 47-րդ հոդվածի փոփոխություններով, 71-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի, 3-րդ կետի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին)
(258-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-266-Ն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի և 4-րդ կետի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.2019 թվականին)