Հոդված 13. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
Հոդված 13. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
1. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և ատեստավորումն անցկացնում են սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով կազմավորվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները։
2. Հայաստանի Հանրապետության համայնքներում մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքների ղեկավարը, ավագանու անդամները, ինչպես նաև մարզպետարանի 3 ներկայացուցիչ: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի։
3. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են համապատասխան համայնքների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգի հիման վրա: