Հոդված 10. Շահաբաժիններ
Հոդված 10. Շահաբաժիններ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժինները վճարող ընկերությունը՝ այդ Պետության օրենքներին համաձայն, բայց այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 10 (տասը) տոկոսը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է:
Սույն կետը չի ազդում ընկերության հարկմանը այն շահույթի նկատմամբ, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է՝ եկամուտ բաժնետոմսերից, հանքարդյունաբերության բաժնետոմսերից, հիմնադիրների բաժնետոմսերից կամ այլ, պարտապահանջ չհանդիսացող, շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից առաջացած եկամուտը՝ համաձայն այն Պետության օրենսդրության, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի համար վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
5. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը եկամուտ կամ շահույթ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում, այդ մյուս Պետությունը ընկերության կողմից վճարված շահաբաժինները չի կարող ենթարկել որևէ հարկման, բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և չի կարող հարկման ենթարկել ընկերության չբաշխված շահույթը համապատասխան հարկատեսակով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: Սույն կետում ոչինչ չի մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետության կողմից այդ Պետության օրենքների համաձայն այնտեղ գտնվող մշտական հաստատության ստացած շահույթների տնօրինումը եկամտային հարկման ենթարկելը կանխարգելող դրույթ: