Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

1. Մասնագիտական ծառայություններից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ նման եկամուտը կարող է հարկվել նաև մյուս Պայմանավորվող պետությունում.

ա) եթե նա իր գործունեությունը իրականացնելու նպատակով մյուս Պայմանավորվող պետությունում իր տրամադրության տակ ունի հաստատուն բազա: Այդ դեպքում այդ մյուս Պետությունում կարող է հարկվել միայն այդ հաստատուն բազային վերագրվող եկամտի մասը, կամ

բ) եթե ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում մյուս Պայմանավորվող պետությունում նրա ներկայության ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները կազմում կամ գերազանցում են ընդհանուր առմամբ 183 (հարյուր ութսուներեք) օրը: Այդ դեպքում մյուս Պետությունում կարող է հարկվել միայն այդ Պետությունում իրականացված գործունեությունից ստացված եկամտի մասը, կամ

գ) եթե մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեության համար վարձատրությունը վճարվում է այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կամ այդ Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի կողմից: Այդ դեպքում վարձատրությունը կարող է հարկվել միայն այդ մյուս Պետությունում առաջացած մասով:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է հատկապես անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, ատամնաբույժների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների և հաշվապահների անկախ գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։