Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան
Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամտի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճի նկատմամբ հարկերը:
3. Սույն Կոնվենցիան կիրառվում է, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.
ա) Հայաստանի դեպքում՝
i) շահութահարկ
ii) եկամտահարկ, և
iii) գույքահարկ
(հետագայում՝ «հայկական հարկ»),
բ) Թաիլանդի դեպքում՝
i) եկամտահարկ, և
ii) վառելանյութից եկամտի հարկ
(հետագայում՝ «թաիլանդական հարկ»):
4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև նույնական կամ ըստ էության համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո՝ ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները խելամիտ ժամկետներում միմյանց կծանուցեն իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված նշանակալի փոփոխությունների մասին: