Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ

1. 6–րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի ունեցած հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային կամ գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների կամ այդպիսի ծովային կամ գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում հիշատակված գույքից տարբերվող ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում օտարող անձը: Սույն կետում ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրին հարկելու բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի վաճառքից կամ փոխանցումից ստացված արժեքի հավելաճը կամ եկամուտը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։