Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ
Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ
1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթները՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Չնայած 1-ն կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե՝
ա) ստացողը ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում մյուս Պետությունում գտնվում է ընդհանուր առմամբ 183 (հարյուր ութսուներեք) օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում, և
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի կրում մյուս Պետությունում գործատուի ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային կամ գետային նավերի, օդանավի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում: