Հոդված 24. Կրկնակի հարկման բացառում
Հոդված 24. Կրկնակի հարկման բացառում
1.Պայմանավորվող պետությունում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.
ա) երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է եկամուտներ կամ տնօրինում է գույք, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունը թույլատրում է.
i) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում մյուս Պայմանավորվող պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով,
ii) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում՝ մյուս Պայմանավորվող պետությունում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով:
Սակայն երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
բ) Երբ, սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթի համաձայն, Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ նրան պատկանող գույքը այդ Պետությունում ազատված է հարկումից, այդ Պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը:
2. Երբ, Պայմանավորվող պետության օրենքին համապատասխան, այդ Պետությունում տրամադրվում է սույն Կոնվենցիայով ընդգրկվող հարկերից ազատում կամ նվազեցում, ապա, Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, վճարման ենթակա, սակայն այդ ազատման կամ նվազեցման պատճառով չվճարված հարկը համարվում է վճարված 1-ին կետի նպատակներից ելնելով: