Հոդված 26. Փոխհամաձայնեցման արարողակարգ
Հոդված 26. Փոխհամաձայնեցման արարողակարգ
1. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:
2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի, և եթե նա ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած ձգտում են լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով: