Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
1. Չնայած 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին՝ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացրած անձնական գործունեությունից որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Երբ արվեստի գործչի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Կոնվենցիայի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության արվեստի գործչի կամ մարզիկի կամ ձեռնարկության կողմից իրականացվող գործունեությունից ստացված եկամտի նկատմամբ, եթե այդ Պայմանավորվող պետություն այցը կամ գործունեություն իրականացնող ձեռնարկությունը, հանգամանքներից կախված, հիմնականում ֆինանսավորվում է մյուս Պայմանավորվող պետության՝ ներառյալ տեղական իշխանության մարմինների կամ օրենքով սահմանված մարմինների, հանրային միջոցների հաշվին: