Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Պետական ծառայություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Պետական ծառայություն

1. ա) Պայմանավորվող պետության կամ տեղական իշխանության մարմինների կողմից ֆիզիկական անձին այդ Պետությանը կամ իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց վճարված՝ կենսաթոշակից տարբերվող վարձատրությունները կարող են հարկվել միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ մյուս Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.

i) հանդիսանում է այդ Պետության ազգային անձը, կամ

ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտը բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Պայմանավորվող պետության կամ տեղական իշխանության մարմինների կողմից կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից ֆիզիկական անձին՝ այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց վճարված որևէ կենսաթոշակ կարող է հարկվել միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու ազգային անձը:

3. 15-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ տեղական իշխանության մարմինների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վարձատրությունների և կենսաթոշակների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։