Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Ուսանողներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Ուսանողներ

1. Մինչև Պայմանավորվող պետություն ժամանելուն անմիջապես նախորդող պահը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացած կամ այդ պետության ռեզիդենտ հանդիսացող և առաջինը հիշատակված Պետությունում բացառապես ուսանելու կամ կրթություն ստանալու նպատակով գտնվող ուսանողի, աշակերտի կամ փորձնակի կողմից ստացվող այն վճարումները, որոնք նախատեսված են ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար, այդ Պետությունում չեն հարկվում, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում մատուցած ծառայությունների դիմաց ուսանողին, աշակերտին կամ փորձնակին վճարված վարձատրությունը, կախված հանգամանքներից, այդ Պետությունում չի հարկվի 5 տարի ժամանակահատվածում, եթե այդպիսի ծառայությունների մատուցումը կապված է նրա ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։