Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Գույք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Գույք

1. 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող ծովային, գետային նավերով, օդանավերով, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցներով կամ այդպիսի ծովային, գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմանը շարժական գույքով ներկայացված գույքը հարկվում է միայն այդ Պետությունում:

4. Այնպիսի ընկերության բաժնետոմսերով կամ այլ կորպորատիվ իրավունքներով ներկայացված գույքը, որի ակտիվները գլխավորապես կազմված են Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ Պետությունում:

5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։