Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Տեղեկությունների փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Տեղեկությունների փոխանակում

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայում ընգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար՝ այնքանով, որքանով դրանցից առաջացած հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային: Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրության սահմաններում ստացված տեղեկությունը, հայտնվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Կոնվենցիայում ընդգրկված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկերի առնչությամբ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ կամ հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

2. 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող՝

ա) իրականացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,

բ) ներկայացնելու տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքների կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,

գ) ներկայացնելու տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, աշխատանքային, արդյունաբերական, ձեռնարկատիրական կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց կամ՝ տեղեկություն, որի բացահայտումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակարգին):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։