Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Ուժի մեջ մտնելը

1. Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կծանուցի մյուսին սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար իր օրենքների համաձայն անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի մասին: Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այդ ծանուցագրերից վերջինի ստացման օրվանից, և նրա դրույթները կգործեն՝

ա) Հայաստանի դեպքում՝

i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամուտների նկատմամբ,

ii) եկամուտների և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարման ենթակա հարկերի նկատմամբ,

բ) Թաիլանդի դեպքում՝

i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված կամ ստացված գումարների նկատմամբ,

ii) այլ հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկային տարիների կամ հաշվապահական հաշվառման ժամանակաշրջանների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։