Հոդված 30. Գործողության դադարեցումը
Հոդված 30. Գործողության դադարեցումը
Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա անորոշ ժամանակով, ընդ որում Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը ուժի մեջ մտնելու տարվանից հինգ տարի անց, ցանկացած օրացուցային տարվա մինչև հունիսի 30-ը ներառյալ, կարող է դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող պետությանը փոխանցել դադարեցման մասին գրավոր ծանուցագիր:
Այդ դեպքում Կոնվենցիան կդադարեցնի իր գործողությունը՝
ա) Հայաստանի դեպքում՝
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամուտների նկատմամբ,
ii) եկամուտների և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարման ենթակա հարկերի նկատմամբ,
բ) Թաիլանդի դեպքում՝
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված կամ ստացված գումարների նկատմամբ,
ii) այլ հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկային տարիների կամ հաշվապահական հաշվառման ժամանակաշրջանների նկատմամբ:
Ի վկայություն որի՝ համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալներս ստորագրեցինք սույն Կոնվենցիան:
Կատարված է Բանգկոկ քաղաքում, քրիստոնեական դարաշրջանի 2001 թվականի նոյեմբերի 7-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, թաիլանդերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են, բացառությամբ մեկնաբանման ժամանակ տարաձայնության առաջացման դեպքի, երբ կգերակայի անգլերեն տեքստը:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիան ստորագրելու պահին ներքոստորագրյալները պայմանավորվեցին, որ հետևյալ դրույթները կազմում են Կոնվենցիայի անբաժանելի մասը՝
Սույն Կոնվենցիայի 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների առնչությամբ «շահույթ» տերմինն իր մեջ ներառում է նաև եկամուտը:
Ի վկայություն որի՝ համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալներս ստորագրեցինք սույն Կոնվենցիան:
Կատարվել է Բանգկոկ քաղաքում քրիստոնեական դարաշրջանի 2001 թվականի նոյեմբերի 7-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, թաիլանդերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են, բացառությամբ մեկնաբանման ժամանակ տարաձայնության առաջացման դեպքի, երբ կգերակայի անգլերեն տեքստը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2002 թվականի նոյեմբերի 12-ից: