Հոդված 4. Ռեզիդենտ
Հոդված 4. Ռեզիդենտ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է՝ ցանկացած անձ, որը այդ Պետության օրենսդրության համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության, ռեզիդենտության, ստեղծման վայրի, ղեկավարման վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա և ներառում է նաև այդ Պետությունը և ցանկացած տեղական իշխանության մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որը ենթակա է հարկման այդ Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:
2. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը կորոշվի հետևյալ կերպ.
ա) նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա ունի իր մշտական կացարանը, իսկ եթե նա մշտական կացարան ունի երկու Պետություններում, ապա նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի իր կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի իր մշտական կացարանը, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա սովորաբար բնակվում է,
գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում էլ կամ նրանցից և ոչ մեկում չի բնակվում, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է հանդիսանում,
դ) եթե նա երկու Պետությունների ազգային անձն է հանդիսանում կամ և ոչ մեկինը չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կձգտեն հարցը լուծել փոխադարձ համաձայնությամբ:
3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձից տարբերվող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա կհամարվի միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որտեղ այն ստեղծված է: