Հոդված 8. Միջազգային փոխադրում
Հոդված 8. Միջազգային փոխադրում
1. Միջազգային փոխադրումներում օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում:
2. Միջազգային փոխադրումներում ծովային կամ գետային նավերի շահագործումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած շահույթը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, սակայն մյուս Պետությունում գանձված հարկը պետք է նվազեցվի դրա 50 տոկոսին համարժեք գումարի չափով:
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից առաջացած շահույթի նկատմամբ: