Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե տեքստով այլ բան չի պահանջվում՝

ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է Միջազգային քաղաքացիական ավիացիայիԿոնվենցիան, որը ստորագրման համար Չիկագոյում բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից, ներառում է ցանկացած Հավելված, որը ընդունվել է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածին համաձայն, ինչպես նաև այդ Կոնվենցիայի կամ Հավելվածի ցանկացած փոփոխություն՝ կատարված Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն, այնքանով, որքանով դրանք ուժի մեջ են երկու Պայմանավորվող կողմերի համար,

բ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը՝

Հայաստանի Հանրապետության դեպքում նշանակում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և ցանկացած անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու նշված կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող ցանկացած կամ նմանատիպ գործառույթ, և

Իրանի Իսլամական Հանրապետության դեպքում նշանակում է քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ադմինիստրատորը և ցանկացած անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու նշված կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող ցանկացած կամ նմանատիպ գործառույթ,

գ) «նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է ավիաընկերություն, որը նշանակվել և լիազորվել է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի դրույթների համաձայն,

դ) «տարողություն» տերմինը օդանավի առնչությամբ նշանակում է այդ օդանավի՝ ամբողջ երթուղու կամ այդ երթուղու մի մասի համար մատչելի հնարավոր բեռնվածությունը, իսկ համաձայնեցված հաղորդակցության առնչությամբ «տարողություն» տերմինը նշանակում է այդ հաղորդակցության ժամանակ օգտագործվող օդանավի տարողությունը՝ բազմապատկած սահմանված երթուղում կամ նրա մի մասում՝ տրված ժամանակահատվածում կատարվող թռիչքների հաճախականությամբ,

ե) «տարածք» տերմինը որևէ Պայմանավորվող կողմի առնչությամբ նշանակում է տվյալ Կողմի գերիշխանության ներքո գտնվող տարածքը,

զ) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ կոմերցիոն նպատակներով» տերմինները ունեն այն իմաստները, որոնք նրանց համապատասխանորեն ամրագրված են Կոնվենցիայի 96-րդ հոդվածում,

է) «սակագին» տերմինը նշանակում է այն գումարները, որոնք վճարվում են ուղևորների, ուղեբեռների, բեռների տեղափոխման համար և այն պայմանների համար, որոնց առկայությամբ կիրառվում են այս գումարները, ներառյալ գործակալության և այլ օժանդակ ծառայությունների համար գումարները և պայմանները՝ բացառելով փոստի փոխադրման համար վճարումները և պայմանները:

Հասկանալի է, որ սույն Համաձայնագրի հոդվածներին տրված վերնագրերը ոչ մի ձևով չեն սահմանափակում կամ ընդլայնում սույն Համաձայնագրի դրույթներից որևէ մեկի իմաստը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։