Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Այն Մասնակից Պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարած անձը կամ ենթադրյալ հանցագործը, 7-րդ հոդվածի կիրառման դեպքերում, երբ չի հանձնում տվյալ անձին, պարտավորվում է առանց որևէ բացառության և անհիմն ձգձգման և անկախ նրանից՝ հանցագործությունն իր տարածքում է կատարվել, թե ոչ, գործը հանձնել իր իրավասու մարմիններին` իր օրենսդրության համաձայն դատական հետապնդման վարույթ իրականացնելու նպատակով: Այդ մարմինները որոշում են ընդունում նույն կարգով, որը տվյալ Պետության օրենքներով նախատեսված է որևէ այլ ծանր բնույթի հանցագործության դեպքում:

2. Այն դեպքում, երբ Մասնակից Պետության ներպետական օրենսդրությամբ թույլատրվում է վերադարձման պայմանով հանձնել կամ այլ կերպ փոխանցել իր քաղաքացուն, որպեսզի նա կրի դատավարության կամ վարույթի արդյունքում նշանակված պատիժը, որի համար պահանջվում է այդ անձի հանձնումը կամ փոխանցումը, և տվյալ Պետությունը կամ անձի հանձնումը հայցող Պետությունը համաձայն են այդ ընտրությանը և այլ անհրաժեշտ պայմաններին, ապա այդպիսի պայմանական հանձնումը կամ փոխանցումը ազատում են 1-ին կետով նախատեսված պարտավորությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։