Հոդված 23
Հոդված 23
1. Հավելվածը կարող է փոփոխվել դրանում համապատասխան համաձայնագրեր ավելացնելու միջոցով, որոնք՝
ա) բաց են բոլոր Պետությունների մասնակցության համար.
բ) ուժի մեջ են մտել.
գ) վավերացվել, ընդունվել, հաստատվել են, կամ որոնց միացել են սույն Կոնվենցիայի առնվազն քսաներկու Մասնակից Պետություններ:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր Մասնակից Պետություն կարող է առաջարկել նման փոփոխություն:
Փոփոխության վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն գրավոր ուղարկվում է ավանդապահին: Ավանդապահը բոլոր Մասնակից Պետություններին ծանուցում է 1-ին կետի պահանջները բավարարող առաջարկների մասին և հայցում է նրանց կարծիքը՝ առաջարկվող փոփոխությունն ընդունելու մասին:
3. Առաջարկված փոփոխությունը համարվում է ընդունված, բացառությամբ եթե Մասնակից Պետությունների 1/3-ը առարկում է դրա դեմ՝ դրա շրջանառությունից ոչ ուշ, քան 180 օրվա ընթացքում գրավոր ծանուցելով:
4. Հավելվածի վերաբերյալ ընդունված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդպիսի փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց 30 օր հետո՝ բոլոր այն Մասնակից Պետությունների համար, որոնք ի պահ են հանձնել նման փաստաթուղթը: Յուրաքանչյուր Մասնակից Պետության համար, որը վավերացրել, ընդունել կամ հաստատել է փոփոխությունը քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ Մասնակից Պետության կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը: