Հոդված 24
Հոդված 24
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված երկու կամ ավելի Մասնակից Պետությունների միջև ծագող յուրաքանչյուր վեճ, որը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով ողջամիտ ժամկետում, կարող է, նրանցից մեկի խնդրանքով, ներկայացվել արբիտրաժի: Եթե արբիտրաժային դատավարության մասին խնդրանքը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում Կողմերը արբիտրաժային մարմնի վերաբերյալ համաձայնության չեն գալիս, ապա Կողմերից յուրաքանչյուրը կարող է վեճը հայցի միջոցով հանձնել Միջազգային դատարանին՝ նրա կանոնադրության համապատասխան:
2. Յուրաքանչյուր Պետություն կարող է սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ դրան միանալիս հայտարարել, որ իր նկատմամբ չի կիրառվում 1-ին կետը: Մյուս Մասնակից Պետությունները ևս չեն պարտավորվում 1-ին կետով յուրաքանչյուր նման վերապահում կատարած Մասնակից Պետության նկատմամբ:
3. Յուրաքանչյուր Պետություն, որը 2-րդ կետի համաձայն՝ վերապահում է արել, կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել դրանից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով: