Հոդված 16
Հոդված 16
1. Մասնակից Պետություններից մեկի տարածքում կալանքի տակ գտնվող կամ պատիժ կրող անձը, որի ներկայությունը մյուս Մասնակից Պետության տարածքում պահանջվում է 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հետաքննություն կամ դատական հետապնդում իրականացնելիս ճանաչման, ապացուցման կամ այլ կերպ ապացույցների ձեռքբերման նպատակով օգնություն տրամադրելու համար, կարող է փոխանցվել հետևյալ պայմանների առկայության դեպքում: Եթե՝
ա) այդ անձը լրիվ տեղեկության հիման վրա տվել է իր համաձայնությունը.
բ) երկու երկրների իրավասու մարմինները համաձայնության են գալիս այնպիսի պայմանների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են համարում:
2. Սույն հոդվածի նպատակներով՝
ա) այն Պետությունը, որին փոխանցվել է անձը, իրավասու և պարտավոր է փոխանցված անձին պահել կալանքի տակ, եթե միայն այդ անձին փոխանցող Պետությունը այլ բան չի խնդրել կամ չի սանկցիավորել.
բ) այն Պետությունը, որին փոխանցվել է անձը, պետք է առանց հապաղման կատարի նրան փոխանցող Պետության կալանքի տակ վերադարձնելու իր պարտավորությունը երկու Պետությունների իրավասու մարմինների միջև նախնական կամ այլ պայմանավորվածություններին համապատասխան.
գ) այն Պետությունը, որին փոխանցվել է անձը, չպետք է փոխանցող Պետությունից պահանջի, որ նա այդ անձին վերադարձնելու համար կիրառի հանձնման ընթացակարգ.
դ) փոխանցող Պետության կողմից փոխանցվող անձը պետք է երաշխավորվի, որ այն Պետության տարածքում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, որին ինքը փոխանցվել է, հաշվարկվելու է պատիժը կրելու ժամկետի մեջ:
3. Սույն հոդվածի համաձայն փոխանցվող անձը, անկախ իր ազգությունից, չի կարող այն Մասնակից Պետության կողմից, որին ինքը փոխանցվել է, ենթարկվել դատական կարգով հետապնդման կամ կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որևէ սահմանափակման այն արարքների կամ համոզմունքների համար, որոնք նախորդել են փոխանցող Պետության տարածքից այդ անձի մեկնելուն՝ առանց փոխանցող Պետության համաձայնության: