Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիայի իմաստով հանցագործություն կատարած անձ է համարվում այն անձը, որը որևէ ձևով՝ ուղղակիորեն կամ անուղղակի, ապօրինի և կամովին միջոցներ է հավաքում կամ տրամադրում, որոնք կօգտագործվեն, կամ գիտակցում է, որ կօգտագործվեն ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ կատարելու համար.
ա) արարք, որը Կոնվենցիայի հավելվածում թվարկված պայմանագրերի կիրառման ոլորտի և դրանց սահմանման համաձայն՝ հանցագործություն է համարվում.
բ) որևէ այլ արարք, որն ուղղված է քաղաքացիական անձին կամ զինված հակամարտությունների ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին մահ կամ ծանր մարմնական վնասվածք առաջացնելուն, երբ այդպիսի արարքի նպատակն իր բնույթով և համատեքստով հասարակությանն ահաբեկելը կամ Կառավարությանը կամ միջազգային կազմակերպությանն ստիպելն է կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից:
2. ա) Այն Կողմ Պետությունը, որը չի հանդիսանում հավելվածում նշված որևէ պայմանագրի կողմ, կարող է վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ հայտարարել, որ սույն Կոնվենցիան իր նկատմամբ կիրառելիս չի համարի, որ այդ պայմանագիրն ընդգրկված է 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված հավելվածում: Այդ հայտարարությունը դադարում է գործել, երբ այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում այդ Մասնակից Պետության համար, որն այդ մասին ծանուցում է ավանդապահին.
բ) հավելվածում թվարկված պայմանագրի գործողությունը Մասնակից Պետության համար դադարելու դեպքում վերջինս, սույն հոդվածով նախատեսված կարգով, դրա վերաբերյալ կազմում է հայտարարագիր:
3. Որպեսզի արարքը դիտվի որպես 1-ին կետով նախատեսված հանցագործություն, պարտադիր չէ, որ միջոցները փաստացիորեն օգտագործված լինեն 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերում նշված հանցագործությունների կատարման համար:
4. Հանցագործություն է համարվում նաև անձի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարումը:
5. Հանցագործություն է համարվում նաև, երբ անձը.
ա) որպես հանցակից՝ մասնակցում է սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված արարքների կատարմանը.
բ) կազմակերպում կամ այլ անձանց ղեկավարում է՝ կատարելու սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը.
գ) օժանդակում է միևնույն նպատակով գործող անձանց խմբի կողմից սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված մեկ կամ մի քանի հանցագործության կատարմանը: Նման օժանդակությունը պետք է լինի դիտավորյալ և պետք է՝
i) կատարվի խմբի հանցավոր գործողությանը կամ նպատակների իրագործմանը նպաստելու համար, երբ նման գործողությունը կամ նպատակը ներառում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարումը, կամ
ii) կատարվի՝ տեղյակ լինելով խմբի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մտադրությանը: