Հոդված 11
Հոդված 11
1. 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները, որպես հանձնման ենթակա հանցագործություններ, պետք է ընդգրկվեն Մասնակից Պետությունների միջև կնքված հանձնման վերաբերյալ համաձայնագրերում մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Մասնակից Պետությունները պարտավորվում են այդ հանցագործությունները, որպես հանձնման ենթակա հանցագործություններ, ներառել իրենց միջև հետագայում կնքվելիք բոլոր համաձայնագրերում:
2. Այն դեպքում, երբ Մասնակից Պետությունը հանձնումն իրականացնում է համաձայնագրի առկայության պայմանով և մեկ այլ Մասնակից Պետությունից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր չունի, ստանում է հանձնման վերաբերյալ խնդրանք, իր հայեցողությամբ կարող է սույն Կոնվենցիան որպես իրավական հիմք դիտել 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններով հանձնում իրականացնելու համար: Հանձնումն իրականացվում է Հայցվող Կողմի օրենսդրության այլ պահանջներին համապատասխան:
3. Այն Մասնակից Պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում համաձայնագրի առկայությամբ, կարող են իրենց համար 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները դիտել որպես հանձնման ենթակա՝ Հայցվող Պետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
4. Անհրաժեշտության դեպքում 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները կդիտվեն որպես հանձնման ենթակա, եթե դրանց կատարման վայր են հանդիսանում նաև այն Պետությունների տարածքները, որոնք իրենց իրավասությունն են տարածել 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
5. Մասնակից Պետությունների միջև հանձնման մասին բոլոր համաձայնագրերը 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ կդիտվեն փոփոխված այնքանով, որքանով դրանք համապատասխանում են սույն Կոնվենցիային: