Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

1. Մասնակից Պետությունները համագործակցություն են իրականացնելու 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխման բնագավառում՝ ձեռնարկելով բոլոր հնարավոր միջոցները, անհրաժեշտության դեպքում՝ իրենց օրենսդրության փոփոխման միջոցով, կանխելու և հակազդելու իրենց տարածքներում կամ դրանցից դուրս հանցագործություններ նախապատրաստելը, ներառյալ՝

ա) միջոցները, որոնք իրենց տարածքներում կարգելեն անձանց և կազմակերպությունների անօրինական գործունեությունը, որն ուղղված է 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների խրախուսմանը, դրդմանը, կազմակերպմանը կամ դրանցում ներգրավմանը.

բ) միջոցները, որոնք ֆինանսական գործարքներում ներգրավված ֆինանսական մարմիններին և այլ կազմակերպություններին պարտավորեցնում են իրենց տրամադրության տակ եղած միջոցներից կիրառել ամենաարդյունավետները` հայտնաբերելու իրենց մշտական կամ ժամանակավոր հաճախորդներին, ինչպես նաև այն հաճախորդներին, որոնց համար հաշիվներ են բացվել, և հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի կասկածելի ֆինանսական գործարքներին, որոնք ենթադրվում է, որ բխում են հանցավոր գործունեությունից: Այդ նպատակով Մասնակից Պետությունները քննության են առնում հետևյալը.

i) ընդունել այնպիսի հաշիվների բացումն արգելող կանոններ, որոնց հաշվետերերը կամ շահառուներն անհայտ են, և միջոցներ՝ ապահովելու նման մարմինների կողմից իրական հաշվետերերի ինքնության բացահայտումը.

ii) իրավաբանական անձանց հայտնաբերման նպատակով, անհրաժեշտության դեպքում, ֆինանսական մարմիններին պահանջներ ներկայացնել՝ ստուգելու հաճախորդի իրավաբանական կարգավիճակը և կառուցվածքը՝ պետական գրանցող մարմնից կամ հաճախորդից ստանալով իրավաբանական անձի գրանցման վերաբերյալ ապացույց, ներառյալ հաճախորդի անվանումը, կազմակերպական ձևը, տնօրենների և իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող օրենսդրությունը.

iii) ընդունել կանոններ՝ ֆինանսական մարմիններին պարտավորեցնելով իրավասու մարմիններին անհապաղ տեղեկացնել բոլոր համալիր, անսովոր խոշոր չափերի ֆինանսական փոխանցումների մասին, որոնք ունեն ոչ ակնհայտ տնտեսական կամ ակնհայտ անօրինական նպատակ՝ չկրելով քաղաքացիական կամ քրեական պատասխանատվություն տեղեկատվության գաղտնիությունը խախտելու համար, երբ նրանք իրենց կասկածների մասին բարեխղճորեն հայտնում են.

iv) ֆինանսական մարմիններից պահանջել, որ նրանք պահեն առնվազն հինգ տարվա ազգային և միջազգային ֆինանսական փոխանցումների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ արձանագրությունները:

2. Մասնակից Պետությունները 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխմանն ուղղված համագործակցությունն իրականացնելու են հետևյալ ձևերով.

ա) վերահսկողության միջոցներ դրամական փոխանցումներ իրականացնող բոլոր գործակալությունների, ներառյալ, օրինակ՝ դրանց լիցենզավորումը.

բ) իրագործվող միջոցների ձեռնարկում՝ հայտնաբերելու և վերահսկելու կանխիկ գումարների ֆիզիկական տեղաշարժերը և դրանց վերաբերյալ փաստաթղթերը՝ ապահովելով տեղեկատվության պատշաճ օգտագործումը և առանց խանգարելու ֆինանսական ազատ փոխանցումներին:

3. Մասնակից Պետությունները 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխմանն ուղղված համագործակցությունն իրականացնում են իրենց ներպետական օրենսդրության համապատասխան՝ փոխանակելով հավաստի և ստուգված տեղեկատվություն և համակարգելով 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխման համար ձեռնարկված վարչական և այլ միջոցները, մասնավորապես՝

ա) իրենց իրավասու մարմինների և ծառայությունների միջև ստեղծում և պահպանում են հաղորդակցության ուղիներ՝ հեշտացնելով 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության ապահով և արագ փոխանակումը,

բ) համագործակցում են 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունների անցկացման ընթացքում, որոնք վերաբերում են.

i) այն անձանց ճանաչմանը, գտնվելու վայրի հայտնաբերմանը և գործունեությանը, որոնց նկատմամբ հիմնավոր կասկածներ կան, որ ներգրավված են նման հանցագործություններում.

ii) նման հանցագործությունների կատարման հետ կապված ֆինանսական տեղաշարժերին:

4. Մասնակից Պետությունները կարող են տեղեկատվություն փոխանակել Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլ) միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։