Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն, իր ներպետական օրենսդրության սկզբունքներին համապատասխան, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար օգտագործված կամ հատկացված միջոցների հետախուզման, հայտնաբերման կամ սառեցման, ինչպես նաև այդ հանցագործություններից ստացված եկամուտների հնարավոր բռնագրավման նպատակով:

2. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն, իր ներպետական օրենսդրության սկզբունքներին համապատասխան, ձեռնարկում է համապատասխան միջոցներ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար օգտագործված կամ հատկացված միջոցների և այդ հանցագործությունների կատարման արդյունքում ստացված եկամուտների բռնագրավման նպատակներով:

3. Յուրաքանչյուր մասանակից Պետություն մյուս Մասնակից Պետությունների հետ կանոնավոր հիմունքներով կամ պարբերաբար քննության է առնում սույն հոդվածով նախատեսված բռնագրավման արդյունքում առաջացած միջոցների բաշխման վերաբերյալ համաձայնագրեր կնքելու հարցը:

4. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն քննության է առնում այնպիսի մեխանիզմների ստեղծման հարցը, որոնց միջոցով սույն հոդվածով նախատեսված բռնագրավված միջոցները կուղղվեն 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հանցագործություններից տուժած անձանց կամ նրանց ընտանիքների անդամներին փոխհատուցում տալուն:

5. Սույն հոդվածի դրույթները չեն վնասում բարեխղճորեն գործող երրորդ անձանց իրավունքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։