Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

Սույն Կոնվենցիայի բնագիրը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը հաստատված պատճեններն ուղարկում է բոլոր Պետություններին:

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, դրա համար պատշաճորեն լիազորված լինելով իրենց Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը ստորագրման համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում՝ Նյու Յորքում՝ 2000 թվականի հունվարի 10-ից:

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

1. Օդանավերի անօրինական զավթումների մասին կոնվենցիա. կատարված է 1970 թվ. դեկտեմբերի 16-ին, Հաագայում.

2. Քաղաքացիական Ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին Կոնվենցիա. կատարված է 1971 թվ. սեպտեմբերի 23-ին, Մոնրեալում.

3. Կոնվենցիա Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց, այդ թվում դիվանագիտական գործակալների դեմ ուղղված հանցագործությունների կանխման և պատժման մասին. ընդունվել է 1973 թ. դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի կողմից.

4. Միջազգային Կոնվենցիա պատանդներ վերցնելու դեմ. ընդունվել է 1979 թ. դեկտեմբերի 17-ին Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի կողմից.

5. Կոնվենցիա միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին. ընդունվել է 1980 թ. մարտի 3-ին, Վիեննայում.

6. Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների արգելման մասին Կոնվենցիային կից Լրացուցիչ արձանագրություն միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայանների դեմ ուղղված բռնի, անօրինական գործողությունների արգելման մասին. կատարված է 1988 թ. փետրվարի 24-ին, Մոնրեալում.

7. Կոնվենցիա ծովային նավատորմի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների արգելման մասին. կատարված է 1988 թ. մարտի 10-ին, Հռոմում.

8. Արձանագրություն մայրցամաքային շելֆին տեղակայված երկաթգծերի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների արգելման մասին. կատարված է 1988 թ. մարտի 10-ին, Հռոմում.

9. Միջազգային կոնվենցիա ահաբեկչական ռմբահարումների արգելման մասին. կատարված է 1997 թ. դեկտեմբերի 15-ին Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի կողմից:

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլիի 15-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։