Անցնել բովանդակությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

1. «Միջոցներ»՝ ցանկացած իրական կամ ոչ իրական միջոց՝ շարժական կամ անշարժ, անկախ դրանց ձեռքբերման աղբյուրից, ինչպես նաև իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ էլեկտրոնային կամ թվային, որոնք նման միջոցների ապացույց են հանդիսանում, ներառյալ, բայց չսահմանափակելով բանկային վարկերը, ճանապարհորդական, բանկային վճարագրերը, դրամական վճարագրերը, բաժնետոմսերը, ապահովագրությունները, պարտատոմսերը, վարկային վճարագրերը և վարկագրերը:

2. «Պետական կամ կառավարական օբյեկտ»՝ ցանկացած մշտական կամ ժամանակավոր գործող օբյեկտ կամ տրանսպորտային միջոց, որն օգտագործվում կամ զբաղեցվում է Պետության ներկայացուցիչների, Կառավարության, օրենսդիր կամ դատական մարմինների անդամների կամ պետական պաշտոնյաների կամ պետական ծառայողների կամ որևէ այլ պետական մարմնի կամ միջկառավարական կազմակերպության աշխատակիցների կամ պաշտոնյաների կողմից՝ կապված նրանց պաշտոնեական պարտականությունների հետ:

3. «Եկամուտ»՝ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում ստացված կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք բերված ցանկացած միջոց:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։