Հոդված 12
Հոդված 12
1. Մասնակից Պետությունները միմյանց օգնություն են տրամադրելու 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հետաքննություն, հանձնում և այլ քրեական վարույթներ իրականացնելու ընթացքում՝ ներառյալ վարույթի համար անհրաժեշտ և իրենց տրամադրության տակ գտնվող ապացույցների ձեռքբերման օժանդակությունը:
2. Մասնակից Պետությունները չեն կարող մերժել փոխադարձ իրավական օգնության տրամադրումը բանկային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ:
3. Հայցող Կողմը, առանց Հայցվող Կողմի նախնական համաձայնության, չպետք է փոխանցի կամ օգտագործի Հայցվող Կողմի կողմից իրեն տրամադրված տեղեկատվությունն այնպիսի հետաքննություն, դատական հետապնդում կամ այլ վարույթ իրականացնելու համար, որոնք այլ են, քան խնդրանքում նշվածներն են:
4. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն քննության է առնում մյուս Մասնակից Պետությունների հետ այնպիսի տեղեկատվության կամ ապացույցների փոխանակման մեխանիզմների ստեղծման հարցը, որոնք անհրաժեշտ են, 5-րդ հոդվածին համապատասխան, քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվություն սահմանելու համար:
5. Մասնակից Պետությունները 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրենց պարտավորություններն իրականացնում են իրենց միջև գործող փոխադարձ իրավական օգնության կամ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրերին համապատասխան: Նման համաձայնագրերի կամ պայմանավորվածության բացակայության դեպքում Մասնակից Պետությունները միմյանց օգնություն են տրամադրում իրենց ազգային օրենսդրության համապատասխան: