Հոդված 14
Հոդված 14
Հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության նպատակով 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից ոչ մեկը չի կարող դիտվել որպես քաղաքական կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող հանցագործություն կամ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործություն: Հետևաբար, այդ հանցագործությունների վերաբերյալ գործերով հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ դա կապված է քաղաքական կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող կամ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործության հետ: